Էմին գնում է Սյուզիի տուն և նրան տեսնում արբած վիճակում: Սյուզին ապակու կտորով ցանկանում է վնասել Էմիլիին:
Տանոն գնում է Յուրիի մոտ և նրան ասում, որ Կարպիչն է սպանել նրա մորն ու թալանել ունեցվածքը: Գեներալը լսում է նրանց խոսակցությունը և կորցնում գիտակցությունը:
Սյուզին ցած է նետվում պատուհանից:
Յուրին կրակում է Կարպիչի վրա:
Սպարտակին Էմիլին ասում է, որ Սյուզին հաղորդագրություններ է ուղարկում: Սպարտակը պահանջում է Սյուզիից հեռու մնալ կնոջից:
Տանոն ընկերներին ասում է, որ դուրս է արել մորը տանից:
Սպարտակը խոստանում է հորը ողջ ընտանիքով միասին դիմավորել Նոր տարին:
Տանոյենք հավաքվում են ռեստորանում: Այնտեղ Սաթենը իրեն վատ է զգում:
Նատան ցանկանում է ինքնասպան լինել:
Գեներալը Նատայից ներողություն է խնդրում:
Սպարտակը հորից պահանջում է Տանոյից վերցնել բաժնետոմսերը, որպեսզի արժանանա ընտանիքի ներմանը: Յուրին պատասխան տալու համար ժամանակ է խնդրում:
Արթուրը գեներալին ասում է, որ կազմակերպել է հանդիպումը:
Վիտուսը Կարպիչին խնդրում է իրեն տալ մանկատնից ստացած իր մասին տվյալները:
Նատան Տանոյին խնդրում է միասին դիմավորել Նոր տարին:
Կարպիչը հանդիպման է կանչում Տանոյին և առաջարկում վճարել բաժնետոմսերի դիմաց: Նա սպառնում է վնասել ընկերներին, բացի Ֆրիկից:
Բաբին ցանկանում է ազատվել երեխայից, բայց Լիլին կանխում է:
Ֆրիկը Տանոյին խնդրում է հեռու մնալ Կրապիչից և չպատերազմել նրա հետ:
Կարպիչը փորձում է Սպարտակի միջոցով Տանոյից վերցնել բաժնետոմսերը:
Սաթենը ճշտում է Վիտուսից, որ նա ոչինչ չի ասել Տանոյին իր հիվանդության մասին:
Լիլին խանդում է Սաթենին ու Վիտուսին: Վիտուսը Լիլիին ասում է, որ Սաթենը այն մահացու հիվանդ աղջիկն է:
Բաբին վիճում է Միշի հետ և բարկացած պահին սուր ցավեր ունենում: Բաբին չի ցանկանում տեսնել Միշին, նա ուզում է ազատվել երեխայից:
Վիտուսը կորցնում է գիտակցությունը:
Սպարտակն ու Ռենան տեսնում են գինովցած Յուրիին Նատայի տան մոտ:
Երիտասարդները գնում են Ծաղկաձոր:
Տեսնելով մոր վիճակը՝ Սպարտակը փոշմանում է, որ ստիպել է հորը ասել ճշմարտությունը:
Սաթենը հանկարծակի վատանում է:
Յուրին ներողություն է խնդրում Ռենայից և առաջարկում միանալ: Ռենան պաշտոնապես ապահարզան է պահանջում և որոշում ապրել որդու հետ:
Ֆրիկը մտածմունքների մեջ է ընկնում և ցանկանում Տանոյին ասել Սաթենի հիվանդ լինելու մասին:
Վարդը Մանոյին ասում է, որ չհավատա Ֆիլիպին, քանի որ վերջինս նրան օգտագործում է:
Կարպիչը Միշին ասում է, որ Տանոն է Բաբիի երեխայի հայրը:
Սպարտակը Տանոյին ասում է, որ հետաքրքրվի մոր վարքով, ում պատճառով հնարավոր է ընտանիք քանդվի:
Տանոն Նատային ասում է, որ ատելություն է զգում նրա և Յուրիի հանդեպ: Նատան ապտակում է:
Նատան ներխուժում է Սպարտակի բնակարան ու գիրկն է առնում Հենրիին:
Միշը Տանոյից պահանջում է ասել, թե ում երեխային է սրտի տակ կրում Բաբին:
Տանոն խոստանում է Բաբիին տեղավորել իր մոտ աշխատանքի:
Սպարտակը տեսնում է հորը Նատայի հետ, իրենց շենքում: Սպարտակը մեղադրում է նրանց դավաճանության մեջ:
Լիլին հավաքույթ է կազմակերպում Վիտուսի դուրս գրման պատվին:
Յուրին հորն ասում է,որ մի քանի անգամ հանդիպել է Անժելի հետ, և նրա հանդեպ զգացմունքներ ունի:
Սպոն Էմիլիին ասում է, թե թույլ չի տա, որ իր մորը խաբեն:
Ֆրիկը Կարպիչին ետ է վերադարձնում նրա նվիրած իրերը: Կարպիչը նրան դուրս է անում իր տանից:
Վիտուսը դուրս է գրվում հիվանդանոցից:
Սպոն ցանկանում է Տանոյից իմանալ նրա ու Կարպիչի գժտման պատճառը: Տանոն Սպարտակին ասում է, որ հեռու մնա Կարպիչից:
Էմին մորն ասում է, որ հայրը վրեժ լուծելու համար օգտագործում է Տանոյին ու Սպոյին՝ նրանց հանելով միմյանց դեմ:
Կարպիչը տեսնում է Բաբիին ու Տանոյին գրկախառնված:
Arm-Film.ru 2008-2017