Սպարտակը խնդրում է Էմիլիին իրեն խոստովանել, արդյոք ինքն է սպանել Սյուզիին: Էմիլին նրան ասում է, որ երբեք նրան չի ների իրեն չհավատալու համար:
Ֆիլիպը Կարպիչին ասում է, որ Յուրին որոշել է նախ սննկացնել, ապա սպանել իրենց:
Էմիլիին ոստիկանություն տանելու հրաման է տրվում:
Շավոն Կարպիչին ասում է, որ Էմիլին պետք է պատասխան տա իր դստեր մահվան համար: Կարպիչը նրան ահաբեկում է հեռու մնալ իր աղջկանից և մեղադրել Սպարտակին:
Յուրին հրաժարվում է օգնել Էմիլիին:
Հարկայինը կասեցնում է գործարանի աշխատանքը:
Արթուրին ու Ժակլինին ինչ-որ մեկը հետևում է:
Շավոն Սպարտակին ասում է, որ դստեր մահվան համար պետք է նա ու Էմմին պատասխան տան:
Սաթենը Տանոյին նամակ է թողնում, որում պատմում է իր անբուժելի հիվանդության մասին:
Կարպիչին հարցաքննում են ոստիկանները:
Ֆիլիպը Տանոյին ասում է, որ Նատայի հետ միավորել են ուժերը Բալայաններից վրեժ լուծելու համար:
Գեներալը համոզում է Ռենային տուն վերադառնալ:
Վարդը փորձում է արդարացնել Կարպիչին՝ ասելով, որ Յուրիի մոր մահը պատահականություն է եղել:
Էմիլին խնդրում է Յուրիին չսպանել հորը: Յուրին Կարպիչին մի քանի օրվա կյանք է տալիս:
Սպարտակը երեխային տանում է իր հետ: Բժիշկն ասում է, որ Կարպիչին պետք է շտապ հիվանդանոց տեղափոխեն:
Նատան Տանոյին առաջարկում է միասին հեռանալ երկրից:
Էմիլին Սպարտակից ներողություն է խնդրում, բայց Սպարտակը դուրս է անում նրան տանից
Էմիլին ոստկանությունում ասում է, որ կարող էր փրկել Սյուզիին, բայց դա չի արել:
Կորյունն ու Վարդը գնում են Կարպիչի մոտ, Արթուրը հետևում է նրանց:
Վիտուսը համոզում է Սաթենին Տանոյին ասել հիվանդության մասին:
Տանոն ու Ֆրիկը վիճում են:
Արթուրը Յուրիին հայտնում է Կարպիչի գտնվելու վայրը:
Յուրին ու Սպոն տեսնում են Բեկնազարյաններին՝ Կարպիչի շուրջ հավաքված:
Սպարտակը երեխային վերցնում է Էմիլիից:
Յուրին ցանկանում է կրակել Կարպիչի վրա, բայց Էմիլին կանգնում է նրա դիմաց:
Գեներալը հանդիպում է իր եղբորորդու հետ, ով նախկինում մեծ հանցանքներ է գործել:
Տանոն փորձում է Վիտուսից պարզել Սաթենի հիվանդության մասին:
Կորյունն ու Վարդը Էմիլիին տանում են քաղաքից հեռու ինչ-որ տեղ:
Էմիլիին կանչում են ոստիկանություն հարցաքննության:
Սպոն զանգահարում է հորը, բայց հայրը հրաժարվում է օգնել Էմիին:
Նատան Տանոյին ասում է, որ որոշել է մեկնել Հայաստանից:
Սպարտակը հորն ասում է, որ երեխային առևանգել են:
Շավոն նրանց տեղեկացնում է, որ երեխան գտնվում է իր մոտ և իր աղջկա մահվան համար Էմիլին ու Սպարտակը պատասխան կտան:
Սահադաշտում Սաթենը իրեն վատ է զգում:
Էմին խուճապի է մատնվում, երբ իմանում է, որ Շավոն իրեն ու Սպարտակին է կասկածում դստեր մահվան մեջ:
Իմանալով, որ Կարպիչը գիտակցության է եկել` Յուրին ու Սպոն շտապում են հիվանդանոց:
Յուրին չի պատասխանում Տանոյի զանգերին:
Էմիլին Սպարտակին խնդրում է տանել հոր մոտ: Նա չի ցանկանում վերադառնալ Սպարտակի հետ:
Լիլին գնում է հիվանդանոց; Նատային տեսության:
Ոստիկանության աշխատակիցները Էմիին կանչում են հարցաքննության:
Յուրին ու Ֆիլիպը գնում են հիվանդանոց՝ Կարպիչի մոտ: Յուրին Կարպիչին խեղդելու փորձ է անում:
Սպարտակը խնդրում է հորը օգնել Էմիին:
Էմին Սյուզիի մահվան մեջ իրեն է մեղավոր զգում:
Յուրին թողնում է Կարպիչին արյունաքամ վիճակում և, թոռանը վերցնելով, հեռանում:
Տանոն Ֆրիկին ասում է, որ Յուրի Բալայանը արդեն գիտի, թե ով է սպանել մորը:
Կարպիչին տանում են վիրահատարան:
Սպարտակը պապին գտնում է անգիտակից վիճակում: Պապը նրան պատմում է, որ Կարպիչն է թալանել իրենց տունը և սպանել կնոջը:
Յուրին հորն ու որդուն ասում է, որ սպանել է Կարպիչին: Էմիլին լսում է այդ խոսակցությունը:
Arm-Film.ru 2008-2017